AM
28 Փետրվար 2011 - 15:02 AMT

«Միկայի» հարձակվող Բոտի Դեմելը պայմանագիր կկնքի «Ռոսենբորգի» հետ

Երևանի «Միկա» և նորվեգական «Ռոսենբորգ» ակումբների միջև համաձայնություն է ստորագրվել, «Միկայի» 22-ամյա հարձակվող Բոտի Դեմելի նորվեգական թիմ տեղափոխվելու վերաբերյալ: Բոտի Դեմելն առաջիկա օրերին կմեկնի Նորվեգիա և բուժզննումից հետո, երկարաժամկետ պայմանագիր կկնքի Նորվեգիայի բազմակի չեմպիոն «Ռոսենբորգի» հետ, PanARMENIAN.Net հայտնեցին «Միկայի» մամուլի ծառայությունից:

Տեղեկացնենք, որ կոտդիվուարցի ֆուտբոլիստը 2008 թվականի նոյեմբերից է հանդես գալիս «Միկայում» և Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում մասնակցել է 44 հանդիպման ու դարձել 22 գոլի հեղինակ: