AM
28 Սեպտեմբեր 2026 - 11:55 AMT

Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնել է, որ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը որոշ քաղաքներում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Վանաձորում Ծատուրյան փողոցի հարակից տարածքում թույլատրելի ցուցանիշի գերազանցում է գրանցվել սեպտեմբերի 13-14-ը և 18-ին, իսկ Վարդանանց փողոցի հարակից հատվածում՝ սեպտեմբերի 19-ին։ Հերացի փողոցի հարակից տարածքում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան չի գերազանցել։

Հրազդանում սահմանաչափից բարձր ցուցանիշ է արձանագրվել սեպտեմբերի 14-16-ը, իսկ Արարատ քաղաքում՝ սեպտեմբերի 17-ին։