AM
28 Սեպտեմբեր 2026 - 16:54 AMT

Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Վաղինակ Մարտիրոսյանը նշանակել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Վաղինակ Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ:

Վաղինակ Մարտիրոսյանը 2023-2025 թթ. եղել է ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ, 2025 թվականի ապրիլին նշանակվել է ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ։