AM
28 Սեպտեմբեր 2026 - 18:59 AMT

Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-16-ը գործուղվելու է Հռոմ՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։

Պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև պատգամավոր Արման Եղոյանը և Ազգային ժողովի աշխատակազմի անդամներ:

Գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (ճանապարհածախս, օրապահիկ, գիշերավարձ և ներկայացուցչական ծախսեր) կատարվելու են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:

Համապատասխան որոշումն ու կարգադրությունը ստորագրվել է սեպտեմբերի 28-ին: