«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն ու քարտուղար Արթուր Խաչատրյանը Ազգային ժողովում հյուրընկալել են «Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտարանի» (IODA) անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում խմբակցության ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանում քաղաքական հետապնդումների, մարդու իրավունքների վիճակի, ինչպես նաև, իրենց գնահատմամբ, ժողովրդավարական ինստիտուտների հետևողական քայքայման վերաբերյալ կոնկրետ փաստեր։
Զրույցի ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցին։ Խմբակցության ներկայացուցիչները բարձրաձայնել են դրա ենթադրյալ չարաշահման և քաղաքական հակառակորդների նկատմամբ, իրենց գնահատմամբ, որպես պատժի գործիք օգտագործելու դեպքերի մասին։





