AM
30 Սեպտեմբեր 2026 - 11:17 AMT

Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով

Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 21-27-ն ընկած մեկշաբաթյա ժամանակահատվածում մեկ սանտիմետրով նվազել է և սեպտեմբերի 27-ի դրությամբ կազմել 1900.64 մետր։

Արձանագրված մակարդակը նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից 22 սանտիմետրով բարձր է, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի համեմատ՝ 42 սանտիմետրով։

Միաժամանակ, նշված ժամանակահատվածում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 0.622 միլիոն խորանարդ մետր ջուր։

2026 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ Արփա-Սևան ջրատարով լիճ տեղափոխված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 175.234 միլիոն խորանարդ մետր։