Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ին որոշում է ստորագրել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սարգիս Հայոցյանին ազատել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։
Սարգիս Հայոցյանը վարչապետի 2020 թվականի հունվարի 8-ի որոշմամբ նշանակվել էր ՀՀ գիտության կոմիտեի նախագահ, իսկ 2023-ի օգոստոսի 21-ին՝ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ (որը ձևավորվել էր Գիտության կոմիտեի, ԲՈԿ-ի և ԿԳՄՍՆ համապատասխան ստորաբաժանումների միաձուլմամբ:





