ՀՀ հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 16–ին վերացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը, ինչն էլ թույլ է տվել, որ նա ԱԺ պատվիրակության կազմում սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը մասնակցի Ստրասբուրգում անցկացվող ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին։
Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը` բավարարելով փաստաբանների միջնորդությունը, հայտնում է Sputnik Արմենիան:
Պաշտպանները նշել են, որ Կարապետյանի վերադարձն ապահովող լրացուցիչ երաշխիք է նրա նկատմամբ կիրառված 1 մլրդ դրամ գրավը։
Դատարանին ներկայացվել է նաև ԱԺ նախագահի` սեպտեմբերի 15-ի կարգադրությունը, որով Նարեկ Կարապետյանը ԱԺ պատվիրակության մյուս անդամների հետ գործուղվել է Ստրասբուրգ։
Գործով հանրային մեղադրողները չեն առարկել Կարապետյանի պաշտպանների միջնորդության դեմ։





