AM
30 Սեպտեմբեր 2026 - 17:17 AMT

Փաշինյանի նախագահությամբ կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։

Բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանն առնչվող հարցեր։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: