AM
30 Սեպտեմբեր 2026 - 18:32 AMT

Կենսաթոշակի նշանակման վերաբերյալ որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրությամբ

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման նպատակով անձի կողմից ներկայացված դիմումների հիման վրա կայացված որոշումները այսուհետ կուղարկվեն ինքնաշխատ եղանակով՝ դիմումում նշված հեռախոսահամարին SMS հաղորդագրության միջոցով, հայտնում է Միասնական սոցիալական ծառայությունը:

Որոշման բովանդակությանը ծանոթանալու համար անհրաժեշտ կլինի անցնել SMS հաղորդագրության մեջ ներառված հղումով և բացել համապատասխան ծանուցագիրը։

Ծանուցագրում ներկայացված կլինի տեղեկատվություն կենսաթոշակի նշանակման ժամկետի և չափի, հաշվարկված աշխատանքային ստաժի կամ կենսաթոշակի նշանակումը մերժելու պատճառների վերաբերյալ։

Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 114 հեռախոսահամարով, գրավոր դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ այցելել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։