AM
1 Հոկտեմբեր 2026 - 11:22 AMT

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում կանխատեսվել են անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Նույն օրերին առանձին հատվածներում սպասվող անձրևները հորդառատ են լինելու, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 4-ի գիշերը ևս 3-6 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 1-3-ը, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ի ցերեկը մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +20․․․+22 աստիճան, հոկտեմբերի 2-ին՝ +21․․․+23: