Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գազի գնի հնարավոր բարձրացման վերաբերյալ այս պահին որևէ ազդակ չկա, ուստի հարցի քննարկումը նպատակահարմար չի համարում։
«Մենք այս պահի դրությամբ որևէ ազդակ չունենք, հետևաբար, հարցի քննարկումը պատեհ չեմ համարում։ Երբ ազդակ լինի, դրա մասին կմտածենք։ Մտածո՞ւմ ենք, որ եթե նման հարց լինի, ինչպես ենք կառավարելու իրավիճակը․ այո՛»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Radar.am-ը:
Վարչապետի խոսքով՝ 2018 թվականից սկսած ամեն տարի կառավարությունը բախվել է նման հարցադրումների:
«Քանի որ անընդհատ այդ հարցերը հնչում են։ Մենք տարբեր սցենարներ հաշվարկում ենք, քանի որ կառավարության դերն է «ծանր ու թեթև անել», բայց այս պահին այդպիսի ազդակ չունենք»,- շեշտել է վարչապետը։





