ՀՀ սահմանն ապօրինի հատած և Շաքիում կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայող, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, գրում է Aysor.am-ը:
Հայ կնոջը հրազենով վիրավորած և նրա երեխաներին վնասվածքներ հասցրած ադրբեջանցու առնչությամբ մի քանի հոդվածներով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով, և զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հատկանիշներով։





