AM
5 Հոկտեմբեր 2026 - 13:50 AMT

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Դավիթ Սանամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Սանամյանին ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնի»,- ասված է որոշման մեջ։