Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը Խաղաղության կորպուսի 50-րդ տարեդարձի կապակցությամբ մարտի 1-ին ընդունելություն կազմակերպեց իր տանը: Միջոցառմանը ներկա էին Խաղաղության կորպուսի աշխատակազմն ու կամավորները, նախարարներ և նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառումն արժևորում է Խաղաղության կորպուսի հիմնադիր, նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի մնայուն ավանդը, որի վառ ապացույցն է այսօր Հայաստանում ծառայող Խաղաղության կորպուսի կամավորների նվիրվածությունն իրենց կատարած աշխատանքին։ 2011թ. մարտի 1-ը հիշատակում է նախագահ Քենեդիի Խաղաղության կորպուսը ստեղծելու փաստաթղթի ստորագրման 50-ամյակը, և առ այսօր ավելի քան 200 000 ամերիկացի ծառայություն է մատուցել աշխարհի 139 երկրում։
1992 թվականից ի վեր ավելի քան 700 ազգությամբ ամերիկացի Խաղաղության կորպուսի կամավոր է ծառայել Հայաստանում։ Ներկայումս 99 կամավոր երկու տարի ժամկետով ծառայում են Հայաստանի զանազան համայնքներում։ Նրանք աշխատում են չորս հիմնական ոլորտում` համայնքի և բիզնեսի զարգացում, անգլերեն լեզվի դասավանդում, առողջապահություն և բնապահպանություն։ Խաղաղության կորպուսը Հայաստանում համագործակցում է Առողջապահության, Բնապահպանության, Կրթության և գիտության, Էկոնոմիկայի, Արտաքին գործերի, Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունների հետ։ Խաղաղության կորպուսի կամավորներին աջակցում են Խաղաղության կորպուսի 26 աշխատակիցներ։
Խաղաղության կորպուսի նպատակներից է օգնել տեղական համայնքներին առնչվող խնդիրներին և ստեղծել փոխըմբռնում հայ և ամերիկյան ազգերի միջև։





