AM
8 Հոկտեմբեր 2026 - 10:51 AMT

Երևանի Պարոնյան փողոցի հատվածում արգելվել են ձախ շրջադարձն ու հետադարձը

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով հոկտեմբերի 8-ից Հակոբ Պարոնյան 6 հասցեին հարակից ճանապարհահատվածում առկա 1.11 «հոծ և ընդհատվող գծերի համակցություն» գծանշումը կփոխարինվի 1.3 «առանցքային գծեր» գծանշմամբ:

Նշված ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների ձախ շրջադարձը և հետադարձը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: