ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում շփումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա այդ մասին ասել է կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է Sputnik Արմենիան:
«Ձևաչափն այնպիսին է, որ շփումներ կլինեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, սակայն նախկինում էլ եղել է, որ տեղում պայմանավորվել են, խոսել են, երբ արձանագրել են փոխադարձ կամ կոնկրետ ինչ-որ հարցի քննարկման անհրաժեշտությունը»,- ասել է Փաշինյանը։
Հայաստանի կառավարության ղեկավարը հոկտեմբերի 8-ին մեկնելու է Թուրքմենստան՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։





