ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ համագործակցել անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ՝ նշելով, սակայն, որ Ադրբեջանում որոշ շրջանակներ այդ հարցը քաղաքականցնում են:
«Մենք պատրաստ ենք համագործակցության, այլ բան, որ Ադրբեջանում կան շրջանակներ, որ հարցն օգտագործում են քաղաքական նպատակներով»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Վարչապետը նաև պնդել է, որ երբեք չի ասել, որ անհետ կորած անձանց թեմայով պետք չէ հրապարակային խոսել։
«Եթե ես նման բան ասել եմ, ասել եմ անազատության մեջ գտնվող անձանց մասին, բայց ասել եմ, որ կառավարությունը չի կարող անընդհատ խոսել իր կատարած աշխատանքների մասին»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Փաշինյանն ասել է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանն ունեն անհետ կորածներ, հարցը հնարավոր է լուծել համագործակցության միջոցով՝ փորձելով պարզել գտնվելու վայրը։





