AM
9 Հոկտեմբեր 2026 - 11:05 AMT

Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Արմեն Մնացականյանի հետ, քննարկել առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորությունները։ Հանդիպման մասին դիվանագետը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման, հայկական արտադրանքի համար ֆրանսիական շուկայում նոր հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցության ընդլայնմանն ու կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր»,- գրել է նա։

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Դրանից առաջ սահմանափակումներ են կիրառվել նաև Հայաստանից արտահանվող մի շարք բանջարեղենային մշակաբույսերի նկատմամբ։ Ռուսաստանը նաև արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ձկնամթերքի և որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։