Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 9-ի երեկոյան և հոկտեմբերի 10-ի գիշերը սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ։ Հոկտեմբերի 10-ի ցերեկային ժամերին, ինչպես նաև հոկտեմբերի 11-13-ը մայրաքաղաքում կպահպանվի առանց տեղումների եղանակը։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կհասնի +23․․․+25 աստիճանի, իսկ հոկտեմբերի 10-ի ցերեկը՝ +21․․․+23 աստիճանի:





