AM
12 Հոկտեմբեր 2026 - 10:35 AMT

Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP17-ը

Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP17-ը, հայտնում է կառավարությունը:

«Հոկտեմբերի 19-30-ը բացահայտե´ք Կանաչ գոտին, մասնակցե´ք միջոցառումներին և դարձե´ք COP17-ի մասը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

COP17-ի Կանաչ գոտին ապահովում է հարթակ, որտեղ աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հյուրերը կկիսվեն մոլորակի էկոհամակարգերի պահպանմանն ուղղված լուծումներով։

Նշվում է, որ բնությունը միայն անտառներն ու վայրի կենդանիները չեն, այլև մեր ջուրը, սնունդը, առողջությունն ու տնտեսությունը։ Կանաչ գոտին հարթակ է, որտեղ տեսական գիտելիքը դառնում է գործուն քայլերին միտված ռազմավարություն։

Կանաչ գոտին գործելու է Մարզահամերգային համալիրի տարածքում:

2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: