AM
13 Հոկտեմբեր 2026 - 16:57 AMT

ՊՆ․ Զինծառայողը վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

Հայաստանի զինված ուժերի զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, պատասխանելով ԶԼՄ-ների հարցումներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

«Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,-ասվում է գրառման մեջ: