AM
14 Հոկտեմբեր 2026 - 10:43 AMT

Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Հոկտեմբերի 13-ին արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:

Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ընդգծվել է խաղաղության հետևողական ամրապնդման կարևորությունը:

Միրզոյանը մասնակցում է Վարշավայի անվտանգության ֆորումի աշխատանքներին: