AM
14 Հոկտեմբեր 2026 - 16:25 AMT

COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը

Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում հանդիսավորությամբ բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ ազդարարելով Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական կարևոր փուլը։

Միջոցառմանը ներկա են եղել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը, Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ինչպես նաև Հայաստանի պետական գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Այն միաժամանակ ընդգծել է Հայաստանի՝ որպես համաժողովը հյուրընկալող պետության, և Միավորված ազգերի կազմակերպության միջև ձևավորված համագործակցությունը՝ ուղղված կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղմանը։

Հոկտեմբերի 19-30-ը Հայաստանի մայրաքաղաքում անցկացվելու է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։

Միջազգային այս միջոցառմանը կմասնակցեն աշխարհի տարբեր պետությունների պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության անդամներ։

COP17-ի անցկացման ընթացքում «Մերիդիան» էքսպո կենտրոնում առանձնացված Կապույտ գոտու տարածքում կկիրառվեն Միավորված ազգերի կազմակերպության համաժողովների կազմակերպման համար նախատեսված ընթացակարգերը և անվտանգության համապատասխան կանոնները։