ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ժամանել է Երևան՝ մասնակցելու COP17 համաժողովի շրջանակում նախատեսված բարձր մակարդակի առաջնորդների գագաթնաժողովին։
Հոկտեմբերի 14-ի երեկոյան Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Գուտերեշին դիմավորել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հայտնում է Արմենպրեսը:
COP17 համաժողովի շրջանակում կազմակերպվող առաջնորդների գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 16-ին։ Համաժողովի հիմնական աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 19-ին և կշարունակվեն մինչև հոկտեմբերի 30-ը։





