AM
15 Հոկտեմբեր 2026 - 10:46 AMT

Երևանի 2 շրջանում օդում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի շեմը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Երևանի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ իրականացված դիտարկումների արդյունքները։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-ից 10-ը և 12-ից 13-ը,

Արաբկիրում՝ հոկտեմբերի 13-ին,:

Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-10-ը, և 12-13-ը: Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում՝ հոկտեմբերի 12-13-ը, Արաբկիրում, Շենգավիթում և Կենտրոնում` չի գերազանցել։