Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, ամսի 16-17-ին, 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, ամսի 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա։
Երևանում հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-ի գիշերը և կեսօրից հետո, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։





