Թուրքիայից COP 17-ին նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում, հայտնում է Radar.am-ը:
«Ես գիտեմ, որ Թուրքիայից COP 17-ին նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է․ Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ այս պահի դրությամբ հաստատման տեղեկատվություն, գոնե ինձ, չի հասել»,- ասել է նա:
2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում:





