ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում Հայաստան ժամանող միջազգային պատվիրակությունների և բարձրաստիճան պաշտոնյաների այցերով պայմանավորված՝ մայրաքաղաքում նախատեսվել են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանի տարբեր փողոցներում և ճանապարհային հատվածներում տրանսպորտային միջոցների տեղաշարժը որոշակի ժամերի պարբերաբար սահմանափակվելու է։
Հոկտեմբերի 15-ի համար սահմանվել է առավոտյան ժամը 06։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածը, որի ընթացքում երթևեկությունը ժամանակ առ ժամանակ կսահմանափակվի հետևյալ հատվածներում՝
- Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց,
- Երևանյան փողոց,
- Իսակովի պողոտա,
- Հաղթանակի կամուրջ,
- Արգիշտիի փողոց,
- Գրիգոր Լուսավորչի փողոց,
- Իտալիայի փողոց,
- Խորենացու փողոց,
- Վազգեն Սարգսյան փողոց,
- Հանրապետության հրապարակ,
- Նալբանդյան փողոց,
- Թումանյան փողոց,
- Աբովյան փողոց,
- Արամի փողոց,
- Պուշկինի փողոց,
- Տերյան փողոց,
- Բեյրութի փողոց,
- Աթենքի փողոց,
- Բրազիլիայի հրապարակ,
- Ծիծեռնակաբերդի խճուղի,
- Մաշտոցի պողոտա,
- Պարոնյան փողոց,
- Պռոշյան փողոց,
- Բաղրամյան պողոտա,
- Ֆրանսիայի հրապարակ,
- Սայաթ-Նովայի պողոտա։
Հոկտեմբերի 16-ին սահմանափակումները նախատեսվել են ժամը 06։00-ից մինչև 20։00-ն։ Այդ ընթացքում ևս նշված ճանապարհահատվածներում երթևեկությունը կդադարեցվի ոչ թե ամբողջ օրվա ընթացքում, այլ պարբերաբար։
Երկրորդ օրվա սահմանափակումները տարածվելու են հետևյալ փողոցների և ճանապարհահատվածների վրա՝
- Աբովյան փողոց,
- Պուշկինի փողոց,
- Արամի փողոց,
- Տերյան փողոց,
- Թումանյան փողոց,
- Նալբանդյան փողոց,
- Հանրապետության հրապարակ,
- Վազգեն Սարգսյան փողոց,
- Խորենացու փողոց,
- Բեյրութի փողոց,
- Գրիգոր Լուսավորչի փողոց,
- Արգիշտիի փողոց,
- Մաշտոցի պողոտա,
- Ոսկերիչների փողոց,
- Հաղթանակի կամուրջ,
- Աթենքի փողոց,
- Իսակովի պողոտա,
- Երևանյան փողոց,
- Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց։
Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը քաղաքացիներին և վարորդներին հորդորում են հաշվի առնել նախատեսվող փոփոխությունները՝ ճանապարհային խցանումներից, ուշացումներից և հնարավոր այլ անհարմարություններից խուսափելու համար։
Միաժամանակ վարորդներին առաջարկվում է նախապես մշակել իրենց երթուղիները՝ հաշվի առնելով ժամանակավոր սահմանափակումների ենթակա փողոցներն ու դրանց գործողության ժամերը։ Նման մոտեցումը, ըստ ոստիկանության, կնպաստի մայրաքաղաքի ճանապարհային ցանցի ծանրաբեռնվածության նվազեցմանը և միջազգային միջոցառումների կազմակերպման ընթացքում տրանսպորտային հոսքերի առավել արդյունավետ կառավարմանը։
ՆԳ նախարարությունից նաև ընդգծել են, որ ձեռնարկվող միջոցառումները պայմանավորված են միջազգային նշանակության համաժողովի անվտանգ և պատշաճ անցկացումն ապահովելու անհրաժեշտությամբ։





