Հայաստանի ութ մարզերի 15 համայնքում իրականացվող 26 սուբվենցիոն ծրագրերի պետական համաֆինանսավորմանն ուղղվելու է 2 միլիարդ 71 միլիոն դրամ։ Ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ որոշման նախագիծը հոկտեմբերի 15-ին կայացած Կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախատեսվող ծրագրերը միտված են համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, հայտնում է Արմենպրեսը:
Ծրագրերն ընդգրկում են ճանապարհների, ջրամատակարարման ու ոռոգման համակարգերի, մանկապարտեզների և համայնքային այլ ենթակառուցվածքների բարելավումը։
Ֆինանսավորումը նախատեսված է Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից յուրաքանչյուրում երկուական, Արարատի ու Լոռու մարզերում՝ վեցական, Կոտայքի մարզում՝ չորս ծրագրի համար։
Խուդաթյանը ներկայացրել է նաև այս տարվա պետական համաֆինանսավորման ընդհանուր ծավալը։
«Այս որոշման հաստատմամբ արդեն 2026 թվականի պետական բյուջեից կունենանք 15 միլիարդ 236 միլիոն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,– նշել է նախարարը։





