AM
15 Հոկտեմբեր 2026 - 17:04 AMT

Պահանջված պետհամարանիշերի ցանկում կներառվի նաև XYZ համադրությունը

Մեծ պահանջարկ ունեցող պետհամարանիշերի ցանկը կընդլայնվի: Գործադիրը փոփոխություններ է կատարել «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում նոր տառերի և թվերի համադրություններ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

«Որոշմամբ նախատեսվում է ներառել նաև «XYZ» թվերի համադրությամբ համարանիշերի ձևաչափը՝ հաշվի առնելով քաղաքացիների հետաքրքրվածությունը նման համարանիշերի նկատմամբ և ապահովելով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի համադրությունների ամբողջականությունը»,-ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Արդյունքում, կընդլայնվի քաղաքացիներին առանց աճուրդի տրամադրվող մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի շրջանակը, ինչպես նաև կապահովվի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նախատեսվող համադրությունների ամբողջականությունը։