Աշխատանքային խումբ է ստեղծվել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու ու եռամսյա ժամկետում դրանց լուծման հնարավորությունները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը:
Հաստատվել է հանձնաժողովի կազմը․
Դավիթ Իվանյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Մնացական Սաֆարյան – ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ
Էդգար Մկրտչյան – ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ալեքսեյ Նիկոլաևիչ Շիլո – ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ (համաձայնությամբ)
Արտակ Պապյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային և ջրային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ
Վյաչեսլավ Ալֆրեդովիչ-Պավլովսկի – «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Անտոն Սերգեևիչ Կոզլով – «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ արտասահմանյան նախագծերի և միջազգային համագոր ծակցության դեպարտամենտի պետ (համաձայնությամբ)
Ալեքսեյ Վալերյեվիչ Մելնիկով – «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)»։
Հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ վարչապետի և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի միջև 2026 թվականի հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքներով:





