Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին, նախորդող առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք պետությունների ղեկավարներ։
Միջազգային բարձր մակարդակի միջոցառմանը մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք են ժամանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ինչպես նաև այլ երկրների առաջնորդներ, հայտնում է Panorama.am-ը:
Գագաթնաժողովն անցկացվում է Երևանի «Մերիդիան» կենտրոնում, որտեղ ժամանող բարձրաստիճան հյուրերին դիմավորում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։





