AM
16 Հոկտեմբեր 2026 - 17:34 AMT

Թուրք նախարար․ Թուրքիայի նախագահի երախտիքն եմ ուղղում Հայաստանին

COP17-ին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին Հայաստանի նկատմամբ երախտագիտություն է հայտնել Թուրքիայի նախագահի անունից, անդրադարձել Անթալիայում նախատեսված միջազգային բնապահպանական համաժողովին։

«Թուրքիայի նախագահի երախտիքն եմ ուղղում Հայաստանին, բոլորիդ, շնորհակալություն եմ հայտնում»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Յումաքլին իր խոսքում մասնակիցներին հրավիրել է Անթալիա։

«Անհամբեր սպասում ենք ձեզ՝ տեսնելու Անթալիայում հաջորդ ամիս։ Եկեք շատ կոնկրետ և հստակ քայլեր ձեռանակենք այս ճամփորդության ընթացքում՝ Երևանից Անթալիա՝ հանուն բնության և կայուն ապագայի»,-ասել է նա:

2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: