AM
16 Հոկտեմբեր 2026 - 17:56 AMT

Երևանում տեսանկարահանող նոր սարքեր կգործարկվեն

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ։

Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են հոկտեմբերի 21-ից, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

ՆԳ նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: