ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, քննարկել ՄԱԿ-ի բարեփոխումներին առնչվող հարցեր:
Ողջունելով հյուրին Երևանում՝ նախագահը բարձր է գնահատել նրա ջանքերը միջազգային խաղաղության ամրապնդման ու գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ և կարևորել նրա մասնակցությունը Առաջնորդների գագաթնաժողովին: Անտոնիու Գուտերեշը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ տպավորված է Հայաստանից ու Երևանից, և ընդգծել COP համաժողովի անցկացման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային խաղաղության նշանակությունը ենթակառուցվածքների ու տուրիզմի զարգացման գործում,
Պաշտոնական հանդիպման ավարտից հետո Վահագն Խաչատուրյանի և Անտոնիու Գուտերեշի շփումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով։





