Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 17-ի, 20-21-ի՝ գիշերը և կեսօրից հետո, 19-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։
Երևանում հոկտեմբերի 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի ցերեկը, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +22․․․+24 աստիճանի, իսկ գիշերային ժամերին՝ +12․․․+14 աստիճանի սահմաններում։





