ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը COP17-ին ընդառաջ բանակցություններ է անցկացրել Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Քրիստոս Սենեկիսի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են բնապահպանական ուղղությամբ երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանը։
Նախարարները քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-կիպրական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ կարևորելով նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումն ու համատեղ գործողությունների ծրագրի մշակումը։
Նախարարներն անդրադարձել են կենսաբազմազանության պահպանության, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման և թափոնների կառավարման ոլորտներում փորձի փոխանակմանը, ինչպես նաև COP17-ի շրջանակում համագործակցությանը։





