Հայաստանի հանքարդյունաբերության ապագան շատ պայծառ է, Mining Armenia Forum 2026 համաժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Beacon Events» ընկերության հանքարդյունաբերության ուղղության տնօրեն Էնդրյու Թեյքը։
Ըստ նրա՝ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա, հայտնում է Aysor.am-ը:
«Այն, ինչ մենք տեսանք վերջին մի քանի օրերին, վկայում է հանքարդյունաբերությունը զարգացնելու հայ ժողովրդի անկեղծ ձգտման մասին»,- ընդգծել է «Beacon Events» ընկերության հանքարդյունաբերության ուղղության տնօրենը։
Էնդրյու Թեյքի խոսքով՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ եթե հանքարդյունաբերական ծրագրերին հաջողվում է շահել տեղի բնակչության ու համայնքների վստահությունը, ապա այդ նախագծերը հաջողությամբ են իրականացվում։
«Եթե Հայաստանն ընթանա այս ուղով, նրան հաջողություն է սպասվում»,- հավելել է նա։
Mining Armenia Forum 2026-ը կազմակերպում են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։
Այս տարի ֆորումը համախմբել է մոտ 50 միջազգային և տեղական բանախոսների, ովքեր կառավարության ներկայացուցիչներ, ներդրողներ, կայուն զարգացման նպատակների փորձագետներ և տեխնոլոգիական առաջատարներ են։





