Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 19-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-22-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հոկտեմբերի 19-ին Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 23-25 աստիճան տաքության։ Երեկոյան մայրաքաղաքում սպասվում է մինչև 15-17 աստիճան։





