Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի լցակայաններում խախտումներ է արձանագրել, որոնց հիման վրա ընկերությունը կտուգանվի մոտ 28 մլն դրամով:
Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը համապատասխան որոշում է կայացրել։
«Ֆլեշ» ՍՊԸ–ն Հայաստանում բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ գազի ներկրման ու մանրածախ վաճառքի խոշորագույն ընկերություններից մեկն է։





