Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտի հարակից տարածքում տեղի է ունեցել լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի արձանի հանդիսավոր բացումը։
Հուշարձանը տեղադրվել է մարզադաշտի A տրիբունայի դիմաց, որն անվանակոչված է Նիկիտա Սիմոնյանի պատվին, հայտնում է Factor.am-ը:
Արձանի բացումը հաջորդել է անվանի ֆուտբոլիստի ծննդյան 100-ամյակին։ Հոկտեմբերի 12-ին լրացել է «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուի ծննդյան մեկ դարը։
Լեգենդար ֆուտբոլիստն ու մարզիչը մահացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկան հասակում։
Նիկիտա Սիմոնյանը, որը նաև Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչն է, մոսկովյան «Սպարտակի» կազմում հանդես է եկել 1949-1959 թվականներին։ Այդ ընթացքում նա դարձել է 162 գոլի հեղինակ՝ պահպանելով ակումբի պատմության լավագույն ռմբարկուի կոչումը։





