ՀՀ ներքին գործերի նախարարությունն անդրադարձել է մայրաքաղաքի ավտոբուսներից մեկում տեղի ունեցած միջադեպին, որտեղ տղամարդը հանրային տրանսպորտում վիրավորում է կնոջը։
ՆԳՆ-ից հայտնել են, որ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության հատկանիշներով նախապատրաստված փաստաթղթերն արդեն ուղարկվել են նախաքննական մարմին, հայտնում է «Հայկական ժամանակը»:
Իրավապահ մարմինները միջոցառումներ են իրականացնում՝ հրապարակված տեսանյութում երևացող անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու նպատակով։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ուղևորը կոպիտ ձևով դիմում հատակին նստած ենթադրաբար իր կնոջը՝ պահանջելով, որ իրեն «նորմալ պահի»։ Տեսարանին արձագանքում է մեկ այլ ուղևորուհի, որից հետո վիճաբանություն է սկսվում:





