Հանրային տրանսպորտում կնոջ հետ կոպիտ վարվելու միջադեպի տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտնում եմ, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Հիշեցնեմ, որ երեկ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին նախաքննական մարմին»,-գրել է նա:





