AM
20 Հոկտեմբեր 2026 - 16:40 AMT

Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորելու միջադեպով քրգործ է հարուցվել 2 հոդվածով

Հանրային տրանսպորտում կնոջ հետ կոպիտ վարվելու միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով, հայտնում է Քննչական կոմիտեն:

Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ուղևորը կոպիտ ձևով դիմում հատակին նստած ենթադրաբար իր կնոջը՝ պահանջելով, որ իրեն «նորմալ պահի»։ Տեսարանին արձագանքում է մեկ այլ ուղևորուհի, որից հետո վիճաբանություն է սկսվում:

Տղամարդը ձերբակալված է:

Ավելի վաղ ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել իէ, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։