Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։
Բանկը յուրաքանչյուր պարտատոմսից տեղաբաշխելու է 100,000 (հարյուր հազար) քանակով։
ՀՀ դրամի դեպքում առաջին տրանշի եկամտաբերությունը 9․50% է, երկրորդ տրանշի դեպքում՝ 9․75%: ԱՄՆ դոլարի դեպքում առաջին տրանշի եկամտաբերությունը 5․0% է, երկրորդ տրանշի դեպքում՝ 5․50%։
Եվ՛ ՀՀ դրամի, և՛ ԱՄՆ դոլարի դեպքում առաջին տրանշի շրջանառության ժամկետը 30 ամիս է, 2-րդ տրանշի պարագայում՝ 60 ամիս։ Պարտատոմսերի առաջին տրանշի մարումը 2029թ. ապրիլի 20-ն է, երկրորդ տարնշի մարումը՝ 2031թ. հոկտեմբերի 20-ը։
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։ Մանրամասները ներկայացված են կայքում:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։





