Firebird AI-ն («Ֆայրբըրդ Էյայ» ՓԲԸ ) ՀԷՑ-ին առաջին վճարումն է իրականացրել՝ մոտ 6 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիայի համար փոխանցելով ավելի քան 244 միլիոն դրամ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Ընդ որում, այն գործում է դեռևս նախատեսված արտադրական հզորությունների մի փոքր մասով։
Մեր երկրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և էներգետիկայի ոլորտների սինխրոն զարգացումն այլընտրանք չունի. Հրազդանի Firebird գործարանի գործունեության՝ մեր տնտեսության տարբեր ոլորտների վրա ունեցած ահռելի ուղղակի և մուլտիպլիկատիվ տնտեսական էֆեկտները դրա վառ ապացույցն են»,-ասվում է գրառման մեջ:





