ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում եղել է Aero Vodochody ռազմարդյունաբերական ընկերությունում, որտեղ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել։
Պապիկյանը հանդիպել է ընկերության ղեկավար կազմի հետ, քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այնուհետև Սուրեն Պապիկյանը ձեռնարկությունում շրջայց է կատարել, որի ընթացքում ներկայացվել են ընկերության արտադրանքի նմուշները։





