Հոկտեմբերի 20-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Կաթոլիկ եկեղեցու Իտալիայի Տրիեստի թեմի հոգևորականների պատվիրակությանը, որը գլխավորում է թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Էնրիկո եպիսկոպոս Թրևիզին։
Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնությունն է բերել ներկաներին՝ անդրադառնալով Հայոց եկեղեցու առաքելությանը, հայ ժողովրդի ազգային ինքնության, մշակույթի կերտման և պահպանման գործում քրիստոնեական հավատքի դերակատարությանը։ Նորին Սրբությունը հավելել է, որ հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով եկեղեցու շուրջ, քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները։
Էնրիկո եպիսկոպոսը Նորին սրբությանը ներկայացրել է հյուրերին՝ նշելով, որ ուխտագնացության նպատակն է զորանալ քրիստոնեական հավատքի մեջ և եղբայրական սիրով զորացյալ ծառայել Ավետարանի քարոզչությանը։
Վեհափառ հայրապետը նաև գոհունակությամբ խոսել է ՀԱԵ և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու միջև սերտ հարաբերությունների ու տարբեր ոլորտներում արդյունավոր գործակցության մասին՝ ընդգծելով, որ այս այցը ևս եղբայրական այդ կապերի վկայությունն է։ Նորին սրբությունը կարևորել է այսօրինակ ուխտագնացությունները հոգևոր նորոգության և քրիստոնեական համայնքների փոխճանաչողության խորացման գործում։
Վերջում կաթողիկոսը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին միջեկեղեցական հարաբերություններին, արդի ժամանակներում Հայոց եկեղեցու հոգևոր-կրթական առաքելությանը։
Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Զեկույցը պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»:





