Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 20-ին կուսակցության վարչության հերթական նիստում, որը նախագահել է ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
Պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Նիստում քննարկվել են նաև կադրային այլ հարցեր։ Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրվել է Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։
Քննարկվել են այլ օրակարգային հարցեր:





